Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 21–ի որոշմամբ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց գեներալ Մանվել Գրիգորյանը։
Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում։
Եղբայրներ և քույրեր, ստորագրե՛ք սույն բողոքը, եթե կողմ եք տխրահռչակ գեներալի ներկայիս խափանման միջոցը կալանքով փոխարինելուն:
Եթե անտարբեր չես բանակի համար նախատեսված սննդի հափշտակման փաստով, եթե կիսում ես մարտի դաշտում փամփուշտի պակասից նահատակված զինվորի ծնողի ցավը՝ քո ստորագրությունն ավելացրու ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին ուղղված ժողովրդական բողոքին, այն է՝ անփառունակ գեներալի ներկայիս խափանման միջոցը փոխարինել կալանքով: Քո ձայնը բոլորիս համար է կարևոր !!
Ստորագրի՛ պետիցիան: Հավատա՛, որ հանրային բողոքն իր ազդեցիկ դերը կունենա Վերաքննիչ դատարանի որոշման վրա:
Պետիցիայի հեղինակ՝ Ավագ Միրաքյան
Այս պետիցիան հաղթանակել է
Վերջին 10 ստորագրությունները