×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Նոր պետիցիաներ այս պահին առկա չեն

Ի՞նչ է ստորագրահավաքը


Պետիցիան (հանրագիր) քաղաքացիների` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ տալու իրավունքն է: Քաղաքացիներն իրենց այս իրավունքը կարող են իրականացնել և՛ անհատապես, և՛ միավորվելով` խմբակային: Սա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, ամրագրված է Սահմանադրությամբ:


ՀՀ Սահմանադրության 27.1 հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք»:

 

Ստորագրահավաքը միջոց է հարկադրելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հաշվի առնել հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկել հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: Վերաբերելով ոչ միայն քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ այն հնարավորություն է տալիս ապահովել հասարակության առավել լայն մասնակցություն և ներգրավվածություն հանրային նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծման գործընթացներին:

Ինչու ստեղծեմ պետիցիա

Հանրագրի ինստիտուտի նեդրումը նպատակ է հետապնդում, որպես լրացուցիչ իրավական երաշխիք,

 

  • խթանել ժողովրդավարության ամրապնդումը, ժողովրդաիշխանության առավել ամբողջական իրացումը,
  • ապահովել հասարակության մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին,
  • հնարավոր կլինի վեր հանել հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներին վերաբերող խնդիրներ, կապահովվի հասարակության պահանջմունքների բացահայտումը և իրավակարգավորումը,
  • ամրապնդվել պետության հետ փոխհարաբերություններում հաղորդակցությունը և համագործակցությունը, կապահովվի հասարակական վերահսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ,
  • բարձրացնել հանրային իշխանության սուբյեկտների պատասխանատվությունը հասարակության առջև:

 

Առցանց պետիցիաները օգտագործվում են որպես իշխանության տարբեր օղակների վրա բարոյահոգեբանական ազդեցության, հասարակության ջանքերը կարևոր խնդիրների շուրջ միավորելու և քարոզչության միջոց:

Ինչպե՞ս ներբեռնեմ իմ ստեղծած պետիցիան ստորագրողների տվյալները

 

Յուրաքանչուր էլեկտրոնային պետիցիոն գործընթաց ունի.

 

սկիզբ` երբ այն դրվում է համացանցում ու դրա մասին առցանց տեղեկացվում է հասարակությունը;

 

ընթացք` երբ մասնակիցների հնարավորին լայն շրջանակ ներգրավելու համար շարունակվում է իրազեկումը, նաև ներկայացվում է ստորագրահավաքի դինամիկան (ստորագրողների անուն/ազգանունները, քանակն իրական ժամանակում);

 

վերջ` երբ ամփոփվում է ստորագրահավաքը, փաստաթղթավորված հանձնվում է հասցեատեր մարմնին, ինչի մասին նույնպես տեղեկացվում է հասարակությունը:

 

Էլեկտրոնային պետիցիայի առավելությունները բազմաթիվ են: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կոնկրետ խնդրի վերաբերյալ իրական պատկեր ստանալ և ոչ թե առաջնորդվել բացառապես բողոքի ակցիաներին մասնակիցների թվով կամ նրանց պահանջների ներկայացման ձևի և բովանդակության առանձնահատկություններով: Տվյալ դեպքում քաղաքական ուժերը չեն փորձի այս կարգի նախաձեռնությունները «յուրացնել» և քաղաքական միավորներ վաստակել: Մարդիկ իրենց ռեսուրսներն առավել արդյունավետ կառավարելու հնարավորություն կստանան և կարիք չեն ունենա կտրվել գործից ու մասնակցել տարաբնույթ բողոքի ակցիաներին և այլն:

Ինչու ստեղծեմ պետիցիա

Պետիցիա ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցվել www.Ստորագրահավաք.հայ կայքում: Այլոց պետիցիաները ստորագրելու համար կայքում գրանցվելու և մուտք գործելու անհրաժեշտություն չկա:


Ինչպե՞ս ներբեռնեմ իմ ստեղծած պետիցիան ստորագրողների տվյալները
 

Ուշադրություն.
Կանոններից դուրս խնդրագրերը կհեռացվեն ադմինի կողմից, իսկ կրկնվելու դեպքում՝ օգտատիրոջ մուտքը դեպի www.Ստորագրահավաք.հայ կայք կարգելափակվի:

Պետիցիան ստորագրել հնարավոր է միայն Հայաստանի տարածքից:

Մեր անվտանգության ավտոմատ համակարգն արգելում է օգտատիրոջը նույն պետիցիան մեկից ավել անգամ ստորագրել:

 

Վերջին 10 ստորագրությունները