×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Օգտագործման կանոններ

Գրանցվելով և դառնալով ստորագրահավաք.հայ-ի օգտատեր` Դուք ընդունում եք Օգտագործման կանոնները:

 

Օգտագործման կանոններ

Դուք կրում եք պատասխանատվություն Ձեր կողմից տեղադրված պետիցիայի բովանդակության համար: Տեղադրելով` հաստատում եք, որ ունեք բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ պետիցիան տեղադրելու համար: Կայքի մոդերատորներն ու ադմինիստրացիան իրենց իրավունք են վերապահում չհրապարակել կամ հեռացնել հարթակի կանոններին անհամապատասխան բովանդակությամբ պետիցիան:

 

Կողմերի իրավունքներն ու պարտականութունները
Օգտատերը պարտավորվում է.
Չ՛իրականացնել որևէ գործողություն, որը կբերի կայքի հոսթինգի գերծանրաբեռնմանը;
Չ՛օգտագործել captcha-ն շրջանցող ավտոմատ ծրագրեր կայք մուտք գործելու համար;
Չ՛խափանել կամ չփորձել խափանել կայքի բնականոն աշխատանքը;
Չ՛օգտագործել օգտատերերի կողմից տրամադրված տվյալները որևէ այլ նպատակներով, բացի պետիցիայի հասցեատիրոջը ներկայացնելն է; 
Չ՛տեղադրել պետիցիաներ անօրինական ծառայության և/կամ ապրանքի մասին, պոռնոգրաֆիկ բնույթի, ռասիստական ենթատեքստով, գենդերային անհավասարություն ակնարկող, ատելություն քարոզող (ազգամիջյան և այլ), տեռորիզմի հրահրող, Թավշյա հեղափոխության դեմ կոնտենտ; 
Չ՛տեղադրել վիրուս կամ լրտես կոդ պարունակող տեքստեր:


Ստորագրահավաք.հայ-ը պարտավորվում է ջանքեր ու միջոցներ գործադրել իր պարտավորությունները պատշաճ կերպով կատարելու համար. ապահովել կայքի ֆունկցիոնալի  նորմալ աշխատանքը, երրորդ անձանց անձնական տվյալներ չտրամադրել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերից: 

Ստորագրահավաք.հայ-ը չի խմբագրում պետիցիայի բովանդակությունը, ինչպես նաև կայքում օգտատիրոջ կողմից տեղադրված ցանկացած այլ կոնտենտ:

Ստորագրահավաք.հայ-ը իրավասու է ցանկացած պահի ավելացնել կամ պակասեցնել կայքի հնարավորությունները` առանց նախօրոք զգուշացման: 

 

Պետիցիաների տեղադրման կանոններ
1. Չի՛ թույլատրվում պետիցիաների բազմակի տեղադրումը, որոնք ըստ էության նույն իմաստն ունեն:
2. Պետիցիայի անվանումը չպետք է պարունակի կոնտակտային տվյալներ՝ հեռախոսահամար, էլ. հասցե կամ կայքի հղում:
3. Լուսանկարները պետք է համապատասխանեն պետիցիայի բովանդակությանը:
4. Պետիցիայի մեջ չլինեն բազմաթիվ ուղղագրական և կետադրական սխալներ, բառերի անիմաստ կուտակում:
5. Չի՛ թույլատրվում վերնագրի կամ նկարագրի մեջ բանալի բառերի անհիմն կիրառումը՝ որպես որոնողական առաջխաղացման անթույլատրելի տարբերակ:
6. Յուրաքանչյուր պետիցիա պե՛տք է ներկայացնի միայն մեկ միտք: Եթե Դուք ունեք ստորագրահավաքի մեկից ավել թեմա, ապա պետք է տեղադրել առանձին պետիցիաներ:
7. Պետիցիայում արգելվո՛ւմ է նշել վճարովի հեռախոսահամար:
8. Չի՛ թույլատրվում տեղադրել մեր երկրի օրենքներով արգելված թեմաներով պետիցիաներ:
9. Արգելվում է տեղադրել հակահասարակական, հակապետական, ռասսայական քարոզչություն կամ նման քարոզչության ակնարկ պարունակող պետիցիաներ:
10. Չի՛ թույլատրվում ժարգոն, հայհոյանքներ, վիրավորանք պարունակող տեքստերի հրապարակում:
11. Արգելվում է այն պետիցիաների հրապարակումը, որոնց միակ նպատակն է այլ ինտերնետ-ռեսուրսների գովազդն ու առաջխաղացումը: 
12. Կայքում արգելվում են սուտ տեղեկությամբ պետիցիաների տեղադրումը:


Պետիցիաների տեղադրման կանոնների խախտման դեպքում օգտատերը մոդերատորից կստանա պետիցիան փոփոխելու կամ ջնջելու առաջարկ, որին չհետևելու դեպքում մոդերատորը կարգելափակի օգտատիրոջ հաշիվն ու, հնարավոր է, նրա բոլոր նախկինում տեղադրած պետիցիաները:

 

Պատասխանատվության սահմանափակում
www.Ստորագրահավաք.հայ կայքի ադմինիստրացիայի կարծիքը կարող է չհամընկնել պետիցիայի հեղինակի կարծիքի հետ:

Կայքի ղեկավարությունը, աշխատակիցները ոչ մի տիպի պատասխանատվություն չեն կրում կայքում տեղադրված պետիցիաների բովանդակության ճշգրտության, արժանահավատության, օրինական լինելու համար, ցանկացած վնասի համար, որը կարող են առաջանալ կայքում տեղադրված պետիցիաների տեղեկատվությունը «սպառելու» հետևանքով, ինչպես նաև կայքի անսարքության պատճառով տվյալների կորուստի համար: 


Օգտատերը չպե՛տք է ենթադրի, որ որևէ ստորագրահավաք ինքնին փաստացի և օրինական է միայն ելնելով այն փաստից, որ այն տեղադրված է Ստորագրահավաք.հայ կայքում: 

Ստորագրահավաք.հայ-ը պարունակում է հղումներ դեպի այլ ինտերնետ ռեսուրսներ: Հղումները տեղադրվում են օգտատերերի կողմից, իսկ դա չի ենթադրում այն, որ այդ կայքերի բովանդակության օրինականությունն ու արժանահավատությունը հաստատված է Ստորագրահավաք.հայ-ի կողմից: Այդ կայքերում հրապարակված տեղեկատվության արժանահավատության և օրինական լինելու հսկողությունը մեր պատասխանատվության տիրույթում չեն:

Ստորագրահավաք.հայ-ը չի՛ երաշխավորում ժամանակավոր անսարքությունների կամ սխալների բացակայությունը կայքի աշխատանքի ընթացքում: 

 

Կանոնների վավերականության ժամկետը
Օգտագործման կանոններն ուժի մեջ են մտնում այցելուի կողմից Ստորագրահավաք.հայ-ում պետիցիա կարդալու կամ կայքում գրանցվելու պահից և տևում են անժամկետ:

 

Ստորագրահավաք.հայ-ը օգտատերերի անվտանգության համար
Մեր մոդերատորները մշտապես հետևում են նոր և արդեն տեղադրված պետիցիաներին:
Մեր մոդերատորները հետամուտ են օգտատերերի բողոքներին:
Չենք տրամադրում գրանցման ընթացքում օգտատիրոջ տրամադրած տվյալները երրորդ կողմին` բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է օրենքով. օրինապահ մարմինների կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու դեպքում: