ՀՀ-ում վայրի կենդանիները շարունակում են մնալ մարդկանց զվարճացնելու միջոց և բանտարկված պայմաններում պահվում են բազմաթիվ ժամանցի վայրերում:
«Գորշ արջ» տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև՝ միջազգային Կարմիր ցուցակում:
Արջերի այս տեսակը բնության մեջ էականորեն պակասել է, այնինչ, նրանց կարելի է հանդիպել բազմաթիվ մասնավոր տարածքներում՝ սարսափելի պայմաններում. արջերը մարդկանց զվարճացնելու համար են։
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքից տեղեկացա, որ Կարմիր գրքում ներառված արջերի կարելի է հանդիպել թվարկված վայրերում.
«Նաիրի ՍՊԱ ռեզորթ» հանգստավայրում,
Հրազդանի կիրճի «Արջանոց» ռեստորանում,
«Ակունքի դրախտ» ռեստորանում,
«Յեդինայա Ռոսիա» ռեստորանում,
«Աշտարակի Ձոր» ռեստորանում,
«Հրաշք այգի» ռեստորանում,
«MJA», «Ոսկե Բլուր» հյուրանոցների և բազմաթիվ մասնավոր բակերում՝ Երևանում, Արագածոտնում, Տավուշում, Արարատում, Արմավիրում, Շիրակում, Սյունիքում, Կոտայքում․․․
Նեղ, կեղտոտ վանդակներում պահվող արջերն ունեն փրկության կարիք՝ քանի դեռ ուշ չէ: Նրանցից շատերը փորձում են թեթևացնել իրենց տանջանքներն ու ձանձրույթը՝ գլուխները հարվածելով պատերին, կամ բարձրանալով վանդակների վրա՝ հուսահատորեն ելքի ուղի փնտրելով:
Վայրի կենդանիներին պահպանման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2009 թվականի թիվ 725 որոշմամբ: Այդ որոշումից տեղեկանում ենք, որ արջերին, եթե առանձին վայրում են պահում, պետք է ապահովել մեծ վանդակով, որը պետք ունենա 25 մետր քառակուսի մակերես եւ 3 մետր բարձրություն:
Նույն կարգի համաձայն՝ վայրի կենդանիներն անազատ և կիսաազատ պայմաններում պահելու դեպքում անհրաժեշտ է ապահովել կենսամիջավայրի հանդեպ այդ կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու դրանց գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմանները` բացառելով պահելու վայրից դրանց փախուստը:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք անազատ և կիսաազատ պայմաններում պահում են Կարմիր գրքում գրանցված կենդանիներ, իրավունք ունեն դրանք օգտագործելու միայն վերարտադրության, կլիմայավարժեցման, մշակութային, գեղագիտական ու գիտահետազոտական նպատակներով:
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքը թերի է և ամբողջությամբ չի կանոնակարգում կենդանիների համար համապատասխան բարվոք պայմաններում պահելու պայմանները:
Խորապես համոզված եմ, որ վերոնշյալ վայրերում վայրի կենդանիներ պահելու համապատասխան պայմաններ չկան:
Կոչս է. Մի՛ բանտարկեք վայրի կենդանիներին. դուք չունեք դրա բարոյական իրավունքը:
Էջի աջ հատվածից ստորագրեք այս պետիցիան, որպեսզի բողոքը հետագայում ուղղվի պատկան մարմիններին:
Պետիցիայի հեղինակ՝ Անահիտ Կարապետյան
Այս պետիցիան հաղթանակել է
Վերջին 10 ստորագրությունները