Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցի հետ
զրույցում նա մեզ ներկայացրեց հետևյալը. “Չեխ զբոսաշրջիկների մոտ ամաչելու առիթ ունեցա: 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Սատանի կամուրջ էինք իջել... աղբի այն քանակությունը, որ կա այնտեղ՝ երևի "Սանիտեկի" մի մեքենան չի բավականացնի՝ մաքրելու համար....
Էլ չեմ ասում՝ նկարում պատկերածը... որոշ ավանա*ներ ցանկանում են իրենց անունները հավերժացնել՝ հուշարձանի տարածքում....
Հյուրերս ուղղակի ասացին. "Նման հուշարձան և նման վերաբերմունք”:
Սա
միակ վայրը չէ, որտեղ զբոսաշրջիկիդ, արտերկրի հյուրերիդ ուղեկցում ես, որ հիացնես բնության
հրաշալիքով, փոխարենը “հիանում են” ստահակների ստեղծագործություններով,
կամ կերուխումի հետևանքներով:
Ե՞րբ է գալու այս երևույթի վերջը: Վերջապես հսկողություն
լինելու՞ է:
Իրավապահները մարդասպանին դեպքի հաջորդ օրը հայտնաբերում ու կալանավորում
են: Արդյո՞ք դժվար է հայտնաբերել վանդալներին ու … կալանավորել: Եթե մեկ նմանատիպ ապազգային
տարր խստորեն պատժվի, նրա պոտենցիալ հետևորդները այլևս ձեռք չեն բարձրացնի մեր արժեքների
վրա:
Բաց երկնքի տակ մեր տուրիստական համալիրների տարածքն աղտոտողներին տուգանելն էլ
քիչ կլինի. չէր խանգարի դրանց անունները “հավերժացնել” անարգանքի տախտակին, որ նրանց
զավակներին հասու լինի իրենց ծնողի “փառահեղ” անցյալը: Կհամարեք, որ դաժա՞ն պատիժ եմ
պահանջում: Իսկ ի՞նչ կասեք խզբզողի ձեռքը կտրելու մասին…
Դիմենք
պատկան մարմիններին՝ տեսարժան վայրերում աղբը թափող, պատերի վրա գրություն թողնող մեր
բնակիչներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջոցառումներ ձեռնարկելու կոչով. համապատասխան օրինագծեր ստեղծելու, կամ առկա օրենքը գործարկելու
միջոցով:
Հարգելի
հայրենակիցներ, էջի աջ հատվածից ստորագրեք այս պետիցիան, որպեսզի բողոքը հետագայում
ուղղենք պատկան մարմիններին:
Պետիցիայի հեղինակ՝ admin
Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է
Վերջին 10 ստորագրությունները