Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Երևանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ-քրիստոնյաների ֆորումը:
Այս մասին տեղեկացնում է Ռուսական ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) ցանցի պաշտոնական lgbtnet.org կայքը (հղումն այստեղ):
Երևանում միջոցառման կազմակերպիչն է «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը:
Մինչև հիմա հայ ազգը գոյատևել է մեր սուրբ ու բարեպաշտ նախնիների վաստակած օրհնությամբ, իսկ սրանք ուզում են մեզ զրկեն Աստուծո ողորմությունից, օրհնությունից ու նզովքի արժանացնեն։ Ուշքի արի', հա'յ ժողովուրդ, սատանայի կամակատարները քեզ կործանում են։ Դրսից եկած բոլոր կազմակերպությունները ունեն մեկ նպատակ՝ ոչնչացնել հայի ինքնությունն ու բարոյականությունը։
Հեղափոխությունը միայն իշխանափոխությունը չէ, կարծում եմ մեր կառավարության նիստերի օրակարգի հրատապ ու առաջնահերթ հարցերից մեկն էլ միասեռականներին հասարակությունից մեկուսացնելը պիտի լինի։
Աշխարհում առաջինը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությանը հարիր չէ նման սրբապղծությունը և այլասերվածությունը հանդուրժելը։
Առաջին քրիստոնյա ազգի երկրի համար սա համաշխարհային խայտառակություն է: Աստվածաշնչում պարզ գրված է, որ այսպիսի այլասերության համար Աստված ջնջեց Սոդոմն ու Գոմորը:
Աստծո զայրույթը վեր է ամեն երկրի իշխանությունից ու մարդուց: «Մի՛ խաբվեք, ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ /Ա Կորնթգ6։9-11/»:
Մեր ազգի հոգևոր անվտանգությանը սպառնացող ամեն մի երևույթ պետք է խեղդել հենց սաղմնային վիճակում:
Եթե որոշ ուժեր կարծում են, որ աշխարհահռչակ այլասերվածներն իրենց այցով կարող են ճանապարհ բացել այս ֆորումի համար, չարաչար սխալվում են: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր հնագույն մայրաքաղաքի 2800-ամյակը տոնախմբվի ծիածանագույն (ԼԳԲՏ) դրոշի ներքո:
ԿՈՉ. Բոլոր հայրենասեր ու իրենց աշխարհում առաջին քրիստոնյա համարող հայորդիներին և հայ աղջիկներին, միացեք՝ կանխենք այս աղետն ու խայտառակությունը: Պայքարենք այս ժանտախտի դեմ։
ՄԻԱՑԻ՛Ր ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ:
P. S. Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին...»:
Պետիցիայի հեղինակ՝ Արման Աղաջանյան
Այս պետիցիան հաղթանակել է
Վերջին 10 ստորագրությունները