×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Մի՛ թողեք մեզ աղբի մեջ
Մի՛ թողեք մեզ աղբի մեջ

Բնության աղտոտվածության  խնդրի լուծմանն ուղղված գործողությունների կիրառման հարցը արդեն տարիներով իր "պատվավոր" տեղն է զբաղեցնում մեր գիդերի, էքսկուրսավարների, մեր երկրի քաղաքացու կողմից երկիրը ծաղկուն տեսնելու ուղղությամբ պատկան մարմինների կողմից տարվող միջոցառումների ցանկում: 

Լավ, այդքան անլուծելի՞ է դա: Հնարավոր չէ՞ բնության գրկում աղբ չթափելու գիտակցությունը դպրոցից սերմանել՝ հատուկ կրթական ծրագրով:
Իսկ ոստիկանությունը հարկ չի համարու՞մ "խոզին" տուգանելը: Երանի 02 հաղորդաշարով ցուցադրեին ծառերի տակ խնջույքից հետո իր ետևից աղբը չհավաքած քաղաքացու պրոֆիլը:
Միգուցե պետական հեռուստատեսության եթերում պետք է համապատասխան կոչով սոցիալական հոլովակներ ներառել:

Մենք վատն ենք, շատ վատն ենք: Ու չենք սիրում մեր երկիրը: Այս պարագայում իրավունք ունե՞նք օտարից արդարություն պահանջել: Իրավունք չունենք անգամ լացել կորուսյալ հայրենիքի համար, քանի դեռ մեր հայրենիքը շենացնելու համար մեզ նեղություն չենք տալիս:

Լուսանկարն արված է Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ՝ ավտոճանապարհի հարևանությամբ, որտեղից ամենամոտ կետն է, ուր երևում է Ջողազի ջրամբարը: Այստեղ մարդիկ (նաև զբոսաշրջիկները) հաճախ են կանգնում ու լուսանկարվում...

Կատարված փաստի շտկումը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության շրջանակներում: Եթե անբարեխիղճ քաղաքացու դեմ չկան պայքարի միջոցներ, ապա գոնե պետք է արագ արձագանքել "տունը" աղբից մաքրելու անհրաժեշտության հարցին:

Հորդորում եմ պետիցիոն համակարգի ադմինիստրացիային՝ վերոնշյալ տարածքից շուտափույթ աղբահանություն կազմակերպելու կոչով դիմել Տավուշի մարզպետարանի համապատասխան բաժին:

Բնությունը մաքուր պահելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկող իմ բարեկամ, էջի աջ հատվածից ստորագրիր այս պետիցիան, որպեսզի բողոքը առաջիկայում ուղղվի Տավուշի մարզպետին:


Ստեղծման ամսաթիվ՝ 29.10.2017





Բողոքե՛լ կայքի վարչակազմին այս պետիցիայից





Պետիցիայի հեղինակ՝ Արուսյակ Հովհաննիսյան

Այս պետիցիայի հասցեատերն էր`

-  Տավուշի մարզպետ




Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է

300

 300


Վերջին 10 ստորագրությունները