×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Պահանջու՛մ եմ կենդանասպանների պատիժը
Պահանջու՛մ եմ կենդանասպանների պատիժը

Լուսանկարներում սպանված հսկայական թռչունները, սպիտակագլուխ անգղեր են:

Սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:  ՀՀ-ում տարածված է խոշոր ժայռագոյացություններով լեռնազանգվածներում՝ Սյունիքի մարզ, Տավուշի մարզ, Լոռու մարզ:

“Հերոսները”, Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արմեն Մկրտչյանի մասնակցությամբ, նկարահանվել են Կարմիր գրքում գրանցված սպանված կենդանիների հետ: Սպանել են իրենք, թե այլոք, թող պարզի քննությունը: Բայց սպանված կենդանու հետ նկարվելն էլ արդեն պատժելի է:

Երկիրը շենացնելու, տուրիստական պահանջված ուղղություն դարձնելու համար անհրաժեշտ միջոցառումներից էլ Հայաստանի ֆլորայի և ֆաունայի պահպանումն ու մեծացումն է:

Պատասխանատվության պետք է ենթարկվեն մարդիկ, ովքեր կենդանական աշխարհի նկատմամբ նման բարբարոս վերաբերմունք են ցուցաբերել:

Պահանջում ենք հայտնաբերել, պատժել իրական մեղավորներին՝ անկախ կատարված ոճրագործության վաղեմությունից: Պահանջում ենք խստացնել Հայաստանի էկոհամակարգի ոչնչացման կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

Էջի աջ հատվածից ստորագրեք այս պետիցիան, որպեսզի բողոքը հետագայում ուղղենք պատկան մարմիններին: 


Ստեղծման ամսաթիվ՝ 18.10.2017





Բողոքե՛լ կայքի վարչակազմին այս պետիցիայից





Պետիցիայի հեղինակ՝ Satine Varjapetyan

Այս պետիցիայի հասցեատերն էր`

- ՀՀ Ոստիկանություն
- ՀՀ Բնապահպանության Նախարարություն




Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է

2000

 2000


Վերջին 10 ստորագրությունները