×

Մուտք անձնական հաշիվ

Մոռացել եմ գաղտնաբառը

Գրանցում

Վե՛րջ սննդի կետերում մեզ աստղաբաշխական հաշիվ ներկայացնելուն
Վե՛րջ սննդի կետերում մեզ աստղաբաշխական հաշիվ ներկայացնելուն

26.08.2017թ. մեծ տրամադրությամբ այցելեցինք ՀՀ Կոտայքի մարզի Ակունք և Կաթնաղբյուր համայնքների մերձակայքում գտնվող "Լճեր" ռեստորան` մի կտոր ձուկ ուտելու...

Չնայած իմ բոլոր խնդրանքներին, թախանձանքներին, աղաչանքներին, մատուցողուհին հրաժարվեց ներկայացնել ճաշացանկը /մենյուն/, այն հիմնավոր պատճառաբանությամբ, որ մենյուն իրենց մոտ անընդհատ փոփոխվում է և ինքը դա չի կարող ներկայացնել, խնդրեցի ներկայացնել փոփոխված մենյուն, դարձյալ նույն պատրվակի ներքո հրաժարվեց այն ներկայացնելուց, իմ առաջարկին, որ եթե անընդհատ փոփոխվում է, ապա գոնե համակարգչային եղանակով դա փոփոխեն, որ արագ ստացվի և ներկայացնեն, դարձյալ հրաժարվեց մենյուն ներկայացնելուց, միայն խոսքի մեջ կրկնեց, որ "դե գներն անընդհատ փոփոխվում են, չենք հասցնում նոր մենյու պատրաստել", ի միջի այլոց ավելացնելով, որ թառափի և իշխանի գները բարձրացել են 500-ական դրամով:

Արդյունքը` բավական մեծ կլորիկ գումարի կորզում` ընդ որում` առանց ՀԴՄ կտրոնի տրամադրման:

Երկար-բարակ մտածելուց հետո հասկացա, որ հասարակությունն այս հարցում անզոր է:
Խնդիրը պետական կառավարման և պետական իշխանության մարմինների անգործության արդյունք է, քանի որ օրենսդրության լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզեցի, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ճաշացանկը չներկայացնելու, կամ այն ներկայացնելուց հրաժարվելու, կամ ոչ ճիշտ գնանշումներով ներկայացնելու համար պատասխանատվություն չի նախատեսված:

Այսինքն` մի դեպքում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը սահմանում է ապրանքների և ծառայությունների և դրանց գների մասին սպառողների տեղեկացվածության իրավունքը, մյուս դեպքում` թե´ նշված օրենքը և թե´ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, մասնավորապես՝ 158-րդ հոդվածը, այդ խախտման համար (գների մասին տեղեկատվություն ստանալու մասին է խոսքը) պատասխանատվություն չի նախատեսում:

Փաստորեն, նշված կամայական վիճակն (ճաշացանկը չներկայացնելը, կամ այն ներկայացնելուց հրաժարվելը, կամ ոչ ճիշտ գնանշումներով ներկայացնելը) ի հայտ է եկել օրենքով պատասխանատվություն սահմանված չլինելու արդյունքում:

Նման վարքագիծն ինչ տպավորություն կթողնի արտասահմանյան զբոսաշրջիկների վրա:

Դիմենք իրավասու մարմիններին, օրենքներում համապատասխան ավելացում կատարելու խնդրանքով:


գաղափարը՝ իրավաբան Արտավազդ Պետրոսյանի ՖԲ էջից


Ստեղծման ամսաթիվ՝ 18.09.2017





Բողոքե՛լ կայքի վարչակազմին այս պետիցիայից





Պետիցիայի հեղինակ՝ Սերգեյ Տոնյան

Այս պետիցիայի հասցեատերն էր`

- Պետական կառավարման և պետական իշխանության մարմիններ




Այս պետիցիայի ստորագրահավաքն ավարտվել է

500

 500


Վերջին 10 ստորագրությունները